2018 թվականից սկսած «Հելլեն Մեդ» ընկերությունը Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հետ համատեղ և «Ամքոր Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացնում է «Համայնքային վերարտադրողական առողջության բարելավում» ծրագիրը։ Ծրագրի այս տարվա շահառուները Թումանյան խոշորացված համայնքի գյուղական վեց բնակավայրերի՝ Չկալովի, Մարցի, Լորուտի, Շամուտի, Ահնիձորի և Աթանի բնակիչներն են։ Գյուղերն ընտրելիս հաշվի է առնվել տեղում բժշկական ծառայությունների անհասանելիությունը, մարդկանց ցածր կենսամակարդակն ու մի շարք այլ հանգամանքներ։