Տավուշի մարզի Կոթի գյուղն ադրբեջանական ութ գյուղերի հետ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունի։ Բնակավայրը երեք կողմից թշնամու դիտակետում է, այդ պատճառով այստեղի մարդիկ լիարժեք չեն կարողանում զբաղվել ո՛չ անասնապահությամբ և ո՛չ էլ հողագործությամբ։
Թե ինչ սպասեն թշնամուց, կոթեցիները վաղուց գիտեն։ Իսկ սեփական երկրի իշխանություններին արդեն չեն վստահում։ Ասում են՝ չգիտեն, թե ինչ սպասեն։