Տարվա այս ժամանակահատվածում, հատկապես մայիսին Դեբեդ գետը ջրառատ է դառնում։ Եվ գրեթե ամեն տարի Ալավերդիում ու տարածաշրջանում ջրահեղձության դեպքեր են գրանցվում։ Ջրառատ շրջանում Դեբեդում փրկարարական աշխատանքների իրականացումը չափազանց բարդանում է՝ հաշվի առնելով նաև գետի երկարությունն ու դժվարամատչելիությունը։

Ալավերդիում շատերն են պատմում՝ եղել են տարիներ, երբ Դեբեդն այնքան է բարձրացել, որ նույնիսկ ճանապարհով է հոսել։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.