Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում է ապրում նախկին կթվորուհի Արաքսյա Սոխակյանը։ Կյանքի հիսուն տարիները նա նվիրել է Ծաղկաշատի ֆերմային, որտեղ ինքը կթվոր է եղել, ամուսինը՝ անասնապահ։

Ֆերմայի առաջավոր աշխատակցուհին նաև ընտանիքում է շնորհալի հարս եղել։ Հինգ զավակ է մեծացրել ու դաստիարակել, հիմա էլ ամբողջ եռանդը ծախսում է գյուղի գործերի վրա՝ օղի է թորում, պտուղ-բանջարեղեն աճեցնում, օգնում զավակներին։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.