Ստեփանավանի տարածաշրջանի հպարտ (հին անվանումը` Գյառգյառ, որ նշանակում է հպարտ-հպարտ) գյուղում՝ Գարգառում են ապրում Սիվրեն և Լելյի Գաբրիելյանները։ Նրանց ընտանիքում սեր ու համերաշխություն է տիրում, տանտիկինն ասում է՝ իրենց տնից երբեք բարձր ձայն չի լսվել։

Հիսուն տարի առաջ Կուրթանից Գարգառ հարս եկած տիկին Լեյլին ամուսնու գյուղը չի սիրել ու միշտ ցանկացել է քաղաք տեղափոխվել՝ զավակների համար լավ ապագա ստեղծելու հեռանկարով։ Բայց, ինչպես պատմում է, ամուսինը գյուղին կպած է եղել, իր ջանքերն անիմաստ են եղել։

Սիրող ամուսինները հիմա անցյալի դժվարությունները հումորով են հիշում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.