Նախկինում բազմազգ հին Շամլուղում հիմա շատ քիչ ընտանիքներ են ապրում։ Այստեղ հիմնականում կողպված դռներ են, կիսաքանդ պատեր, ամայություն։ Մնացողները փորձում են տիրություն անել հարևանների փակ դռներին։

Բայց այնպես չէ, որ իրենց տները հուսալի վիճակում են։ Նրանց ոտքերի տակ հողը բառի բուն իմաստով ամուր չէ: Հանքի պայթեցումների հետևանքով տների պատերն են ճաքել։

1989 թվականին փակված հանքերը վերաբացվել են 2000-ականներին։ Շահագործման առաջին տարիներին Ախթալայի ԼՀԿ-ն մի քանի տուն է գնել հին Շամլուղում, հետո գործընթացը դադարել է։ Բայց տներում, ճանապարհներին ու արոտներում փլուզումները չեն դադարում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.