Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետերը միացնող, Դեբեդի վրա կառուցվող «Բարեկամություն» կոչվող կամրջի շինարարությունն ավարտական փուլում է։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ու Վրաստանի համատեղ ֆինանսավորմամբ, վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի աջակցությամբ։
Կամրջի շինարարությունն իրականացնում է թունելների և ջրանցքների կառուցման մեջ մասնագիտացած «Թունել Սադդ Արիանա» իրանական ընկերությունը։ Կապալառու կազմակերպության շինարարներն ասում են՝ հիմնարկեքից հետո , գրեթե մեկ տարի, շարունակվող շինարարության ընթացքը ոչ մի լրատվամիջոց չի լուսաբանել:
Երկու երկրներն իրար կապող նոր կամուրջը մոտ 4 անգամ կմեծացնի ելումուտի հնարավորությունը։ Իսկ հին կամուրջը կծառայի միայն վթարային իրավիճակներում որպես այլընտրանքային ճանապարհ։