Ալավերդու էնգելս թաղամասի բարձրադիր հատվածում գտնվող առանձնատներից մեկը ջուր է լցվում։ Տանտերը ենթադրում է, որ պատը խոնավանում է դրսում վթարված խողավակի պատճառով։
Նա դիմել է «Վեոլիա ջուր» ընկերության Ալավերդի տեղամաս, բայց տեղամասից չեն արձագանքել։
Այս թաղամասում նշված ընկերության հետ կապված մեկ այլ խնդիր էլ կա։ Գլխավոր ճանապարհին շատ մոտ տեղադրված ջրաչափերը մեքենաների անցուդարձի պատճառով վնասվել են։ Մինչդեռ «Վեոլիա ջուր» ընկերության «Ալավերդի» տեղամասից հայտնում են, որ ջրաչափերը բնակիչների սեփականությունն են համարվում, ուստի դրանց պահպանությանը բնակիչներն իրենք պետք է հետևեն։