Շամլուղ քաղաքի Բենդիկ թաղամասում մի սրբավայր կա, որի եկեղեցու պահպանությունը բացառապես տեղացիների գործն է դարձել։ Նրանք են մաքրում, հոգ տանում ոչ սովորական այս սրբավայրի մասին, որը, պարզվում է, անգամ կոնկրետ անուն չունի։ Տեղացիների մի մասը Սուրբ Գևորգ, ոմանք էլ Սուրբ Գրիգոր են կոչում։
Եկեղեցու մասին պատմական փաստեր նույնպես չկան: Իսկ այս բնակավայրն ընդհանրապես պատմամշակութային շատ կոթողներ ու գերեզմանատեղիներ ունի, որոնք թվագրվում են միջնադարին: Այս հարստությունը ցավոք մնում է լիարժեք չուսումնասիրված: