«Բաց քննարկում» հաղորդաշարի հյուրը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է։ Հաղորդման ընթացքում նա պատմել է նոր ձևավորվող իրենց կուսակցության, կարճ ժամանակահատվածում ունեցած հաջողությունների, Ալավերդու ՏԻՄ ընտրությունների, իշխող կուսակցության գործողությունների և «Ապրելու երկիր» կուսակցության՝ Ալավերդու զարգացման հետ կապված ծրագրերի մասին։
Մանե Թանդիլյանը խոսել է նաև Արցախի խնդրի, արցախցիների անվտանգության և այնտեղ ծավալած իր գործունեության մասին։