Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը «Բաց քննարկում» հաղորդման տաղավարում պատմել է 2022-ին համայնքում արված աշխատանքների մասին։ Նախորդ տարի նշված համայնքում կառավարություն-համայնք համաներդրումով 14 ծրագիր է իրականացվել՝ 350 մլն դրամ գումարով։ Իսկ վերջին հինգ տարիներին Լոռի բերդում 50 սուբվենցիոն ծրագիր է իրականացվել։

Ինը բնակավայր միավորող Լոռի բերդում 2023-ին, ըստ Արայիկ Ներսիսյանի, տասը սուբվենցիոն ծրագիր են իրականացնելու։ Իսկ ամենագլխավոր անելիքը համայնքի ղեկավարը Ագարակ և Ուռուտ բնակավայրերի կոյուղու և ջրի ներքին ցանցի կառուցումն է համարում, որը, ըստ նրա, իրականացնելուց հետո «դարի ծրագիր» կարող են համարել։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.