Նոյեմբերի 7-ին, ժամը 19։30-ին «Անկյուն+3» ՀԸ «Բաց քննարկում» հաղորդման տաղավարում կհյուրընկալվի «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Զրույց-քննարկման ընթացքում կլինեն բացահայտումներ Ալավերդու համայնքապետի ընտրությունների, այդ ընթացքում տեղի ունեցած գործընթացների և կարևոր այլ թեմաների վերաբերյալ։

Կքննարկվեն ապագայի այն ծրագրերը, որոնք Ալավերդիում իրականացվելու են միավորված համայնքի կառավարումը ստանձնած քաղաքական ուժի կողմից։

Նոյեմբերի 7-ին, ժամը 19։30-ին բաց մի՛ թողեք քննարկմանն ուղիղ եթերում հետևելու հնարավորությունը։

«Բաց քննարկում»-ը կարող եք դիտել http://www.ankyun3news.com կայքի Ուղիղ եթեր բաժնում և «Անկյուն+3» ՀԸ YouTube-ի ալիքում։ Հաղորդումը նշված ժամին հասանելի կլինի Facebook և Twitter հարթակներում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.