Բարեկամավանցի այս կինը պինդ կանգանած է Տավուշի սահմանին։ Ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում, սակայն անհանգիստ էր ու տեղը չէր գտնում․ գյուղի եկեղեցու բանալին գրպանում էր ու կանչում էր տուն։
Ամեն օր աղոթում է։ Ասում է՝ աղոթքն է պահում իրեն ու հայրենի գյուղը։
«Անկյուն+3» ՀԸ թղթակիցներն այս պահին աշխատում են Տավուշի մարզի սահմանային գյուղերում, որտեղից մանրամասներ կներկայացնենք առաջիկայում։