Ապրիլի 4-ին «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Ալավերդու ցերեկային կենտրոնում տոնական տրամդրություն էր։ Առիթը կանանց միամսյակն էր։
Տարեցներին շնորհավորելու էին եկել Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ Երվանդ Մխիթարյանը, ներկայացուցիչներ «Վալլեքս տուր» ընկերությունից։
Օրվա համեղ հատվածն ամբողջացավ «Վալլեքս տուր»-ի արհեստավարժ խոհարարների պատրաստած անուշահամ աղանդերի մատուցմամբ։ Իսկ օրվա գլխավոր նպատակը մեկն էր՝ ժպիտ և ուրախություն պարգևել տարեցներին։