Վահրամ Թորոսյանի ընտանիքը Տավուշի մարզի Դեղձավան գյուղ է տեղափոխվել Վրաստանի Ծալկայի շրջանից՝ 1973-ին։ Ինչպես պատմում է Վահրամը՝ եկել են, տեսել և սիրել Դեղձավանը։ Ու որոշել են ընդմիշտ մնալ այստեղ։
Տասնամյակներ անց, սակայն, Թորոսյաններն իրենց ոչ թե տավուշցի, այլ ձորի մարդ են համարում՝ նշելով, որ իրենք նիստուկացով ավելի շատ մոտ են լոռեցիներին։
«Մենք վիրահայ ենք, հիսուն տարի է՝ ապրում ենք էստեղ, բայց մերը չենք փոխել», – ասում է Վահրամ Թորոսյանը։