Արդեն 45-րդ օրն է՝ ադրբեջանցիները բնապահպանական կեղծ պատրվակով փակ են պահում Լաչինի միջանցքը։ Արցախում ապրող 120 հազար հայեր զրկված են սնունդ, դեղորայք, առանջին անհրաժեշտության պարագաներ ստանալու հնարավորությունից։

Հունվարի 9-ից վթարված է Հայաստանից Արցախ մտնող հոսանքի գիծը։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս այն վերանորոգել, ինչի հետևանքով Արցախում հովհարային անջատումների նոր ռեժիմ է սահմանվել։ Իսկ ադրբեջանցիների կողմից գազամատակարարման դադարեցումներն ավելի հաճախակի են դարձել։

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ըստ աղբյուրի՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահոսկողություն է իրականացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.