Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 11։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ռումբ է տեղադրված։
Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունից 2 մարտական հաշվարկ։
Ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի փրկարարներն ու սակրավորները որոնողական աշխատանքներ կատարեն։
Քննչական վարչությունում կատարվել է տարհանում։
Տեղում աշխատում են նաև նշված վարչության քննչական խումբը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ահազանգած քաղաքացու ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ ահազանգող քաղաքացու անձը ոստիկանների կողմից նախնական պարզվել է․ նա գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Սա նրա կողմից նման բնույթի ահազանգեր կատարելու առաջին դեպքը չէ։