Տարիներ առաջ Արմենուհի Զավարյանն իր սիրո հետևից Այգեհատ է հասել։ Քաղաքը թողնելով՝ ամուսնացել է, գյուղում ընտանիք կազմել։ Բայց գյուղի հոգսաշատ կյանքը 73-ամյա կնոջը երբեք չի կտրել ընթերցանությունից ու առողջ ապրելակերպից։ Մինչև այսօր նա տարբեր գրքեր է կարդում, հող մշակում և չնայած դժվար ժամանակներին՝ փորձում գոհ մնալ իր ապրելակերպից։
Եվ նույնը խորհուրդ է տալիս մյուսներին։