Արի՛, ստորագրի՛ր, պաշտպանի՛ր։ «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքի Ալավերդու տեղամասը համայնքապետարանի առաջին հարկում է։ Հայաքվեի ստորագրահավաքին կարող են միանալ 18 տարին լացած Հայաստանի բոլոր քաղաքացիները։ Ստորագրելու համար պարտադիր է ստորագրահավաքի տեղամաս այցելել անձը հաստատող փաստաթղթով։

Աջից՝ Վարուժան Վարդումյանը
«Անհեթեթություն է թվում, եթե մարդը մտածում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Միայն թուքը կարող է այդպես մտածել։ Ուրիշ ասելիք չունեմ։ Բայց եթե հասել ենք դրան, որ այս ճանապարհին ենք դիմում, ուրեմն պետք է, ուրեմն կոչ եմ անում՝ բոլորը գան, մասնակցեն», – ասում է Ալավերդու գեղարվեստի դպրոցի տնօրեն Վարուժան Վարդումյանը։
Ռաֆիկ Ղազինյանը ողջունում է նախաձեռնությունը և նա առաջիններից մեկն է եղել, որ միացել է Հայաքվեի ստորագրահավաքին։
«Սա ուղղակի քարոզչության միջոց ա, որ մարդն ինքը լինի մասնակից, որպեսզի վաղը եթե անգամ Հայաստանում կգտնվի հայերեն անուն-ազգանունով մի մարդ, որ Արցախը կարող է դիտել այլ երկրի մաս, կոնկրետ Ադրբեջանի մաս, կամ կարող ա ժխտել Եղեռնը, իրա բերանից պղծաբար դուրս կգա Եռագույն ժխտող որևէ փաստաթուղթ, գոնե դատարից վախենա, որ ինքը կարող է դատապարվել 10-15 տարվա։ կոչ եմ անում բոլոր ալավերդցիներին, մեր շրջանի բոլոր բնակիչներին գալ, մասնակցել այս նախաձեռնությանը, դառնալ մասնակիցը։

Ռաֆիկ Ղազինյանը
Մեր ալավերդցիներն ամենաակտիվն են եղել 88-ի շարժման ժամանակ, մեր ալավերդցիներն են, որ առաջին մարտական ջոկատը, որ մտել ա Արցախ, մեր Ալավերդու ջոկատն ա մտել։ Գնացել ենք Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղը։ սա ամեն մարդ տեսնում ա, որ ինքը մասնակից ա։ Այսինքն, հիսուն հազար մարդ էսօր տեսնելու ա, որ ինքը մասնակից ա օրենսդրական նախաձեռնությանը։ Սա նաև քարոզչություն ա, որ հայ մարդուն ասես՝ դու հայ ես», – ասում է ՔԿԱԳ Թումանյանի բաժնի մասնագետ, ազատամարտիկ Ռաֆիկ Ղազինյանը։
«Հայաքվեն» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն-ստորագրահավաք է Հայաստանի քաղաքացիների շրջանում, որն առաջարկում է 10-15 տարով ազատազրկել Հայաստանի անունից հանդես եկող պետական այն պաշտոնյաներին, որոնք կկատարեն Արցախն այլ պետության մաս ճանաչող և հայոց ցեղասպանությունը նսեմացնող ցանկացած գործողություն։
«Հայաքվե» նախաձեռնության ստորագրություների հավաքումն իրականացնող ներայացուցիչներից մեկը՝ Անի Բաբայանն ասաց, որ աշխատելու են բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-ից մինչև 18։00-ը։

Անի Բաբայանը
«Տեղամաս ներկայանալու համար պետք է անձը չափահաս լինի, ունենա անձնագիր կամ ID քարտ, որի միջոցով լրացվում են տվյալները։ Եթե կցանկանան, հետադարձ կապի համար տրամադրում են հեռախոսահամար, ապա ստորագրում թերթիկը», – բացատրում է Անին։
Եթե ստորագրահավաքին մասնակցեն 50 հազար քաղաքացիներ, ապա, ըստ Սահմանադրության, հարցը պետք է մտնի Ազգային ժողովի օրակարգ։ Իսկ եթե խորհրդարանն այն չհաստատի, անհրաժեշտ կլինի 300 հազար անձի ստորագրություն՝ նախագիծը հանրաքվեի դնելու համար։