Երեք օր առաջ Ալավերդու կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացնել չի հաջողվում։
ԱԻՆ Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը երկու օր աշխատել է՝ փորձելով գտնել հրդեհի օջախն ու մեկուսացնել այն։ Սակայն աշխատանքներն արդյունք չեն տվել։

Այս պահին աղբավայրի տարածքում Ալավերդու համայնքապետարանի կոմունալ ծառայությունն է աշխատանքներ իրականացնում։
Ալավերդու կոշտ կենցաղային թափոնների 4,5 հա տարածքով աղբավայրը գտնվում է Մադան թաղամաս տանող ճանապարհին։ Չդադարող ծխից Մադանի բնակիչները անելանելի վիճակում են հայտնվել։ Ասում են՝ չեն կարողանում տնից դուրս գալ, շնչելն անհնարին է դարձել։

Տեսանյութը՝ շուտով։