Փետրվարի 1-ին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մամլո ասուլիս էր հրավիրել։ Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը ներկաները տեսաֆիլմով ծանոթացան նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացված ծրագրերին։ Իսկ 2022-ին մարզում սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին հարցին մարզի ղեկավարը պատասխանեց, որ մարզում ընտրություններ լինելու են Տաշիրի, Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջաններում։ Իսկ կխոշորանա՞ն արդյոք մարզի՝ արդեն մեկ անգամ խոշորացված համայնքները, Արամ Խաչատրյանը նշեց, որ դեռեւս նման հարց չի քննարկվում Կառավարության օրակարգում։  

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.