Հոկտեմբերի 21-ին ժամը 11։00-ի սահմաններում Մ6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածում մեքենաներ են բախվել։ Բարեբախտաբար տուժողներ չկան։
Ճանապարհի հիմնանորոգումից հետո «Էյ Էյ Բի» ընկերությունը նշված հատվածում լայնացման աշխատանքներ է իրականացնում։ Այդ պատճառով երթեւեկությունն այստեղ ժամանակավորապես միակողմանի է։
Վթարված մեքենաների վարորդներից ոչ մեկը չի կատարել ընկերության համակարգող տեսուչների հրահանգը, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել վթարը։