Լալվարի փեշին՝ Գութանասարում, ժամանակին 70 սարվոր ընտանիք է ապրել, հիմա օդաները դատարկվել, երեք տնտեսություն է այստեղ մնացել։ Մնացողներն ասում են՝ «չոփի ծերին տմբտմբում ենք, տեսնենք՝ ինչ է լինում, մենք էլ գնանք, կորչենք»։

Ու թեպետ մի քանի օրից ձմեռ է, բայց Լալվարի գագաթն այս տարի չի ճերմակել, ավելին՝ փեշերն են կանաչին տալիս: Ոչխարի հոտն ամեն օր մի քանի կիլոմետր ժայռ ու ձորակով անցնում, հետ է դառնում՝ առանց հովվի: Սարվոր Մխիթարի 18 շները 500 գլուխ ոչխար են հսկում ՝գայլերից ու միտքը ծուռ եկվորդներից:

Լալվարի փեշին ապրողների կյանքը, հոգսերն ու խնդիրները՝ տեսանյութում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.