Պարենի համաշխարհային գները մարտին 20,5%-ով նվազել են մեկ տարի առաջվա առավելակետային ցուցանիշների համեմատությամբ։ Տվյալները ներկայացված են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից տարածված Պարենային գների ինդեքսում, որը հետևում է հիմնական պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխություններին:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով 2023-ի մարտին ինդեքսը շարունակել է նվազել 12-րդ ամիսն անընդմեջ՝ միջինը կազմելով 126,9 կետ, ինչը 2,1 %-ով ավելի ցածր է, քան նախորդ ամսին, և 20,5 %-ով ավելի ցածր 2022 թ.-ի մարտ ամսվա առավելակետային մակարդակից։

Իսկ ի՞նչ են ասում սովորական սպառողները, որոնք ամեն օր բախվում են գնային տատանումներին։ Ըստ քաղաքացիների՝ մի ապրանքն էժան է, մյուսը՝ սովորականից թանկ, ինչի պատճառով չեն կարողանում հասկանալ՝ գնիջեցում կա՞, թե՞ ոչ։ Ավելին՝ մարդիկ դժգոհում են տեսանելի թանկացումներից։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.