Նոյեմբերի 15-ին Ալավերդի համայնքի ավագանին հերթական նիստն էր գումարելու, որի օրակարգում ներառված էր 35 հարց։ Մասնավորապես քննարկումներ համայնքային ոչ ատևտրային կազմակերպություն հիմնադրելու, կանոնադրությունը հաստատելու և անհատույց հողահատկացում կատարելու, համայնքին մասհանումների՝ ռոյալթիի ծախսման 2024թ ծրագիրը հաստատելու, 44-օրյա պատերազմում զոհված Ռազմիկ Թանդիլյանի հիշատակին խաչքար տեղադրելու, Ալավերդի համայնքի սեփականություն համարվող գույքն անհատույց օգտագործման տրամադրելու, հողերի նպատակային օգտագործման գործառնական նշանակությունը փոխելու, հողահատկացումների և տարբեր բնակավայրերում հողերի վաճառքի մրցույթներ անցկացնելու, համայնքապետի տեղակալներ նշանակելու, Արցախից տեղահանված և Ալավերդիում հաստատված ընտանիքների երեխաներին մանկապարտեզ հաճախելու արտոնություններ տալու և այլ հարցեր: Սակայն, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ նույնպես նիստը տապալվել է քվորում չապահովելու պատճառով։

Օրենքով սահմանված կարգով հայտարարված ժամից կես ժամ անց համայնքի ղեկավարը հայտարարեց քվորում չլինելու մասին։ Իսկ իր թիմակիցների՝ նիստին ներկա չգտնվելու հանգամանքը բացատրեց այսպես՝ «քվորում չէր լինելու, մարդիկ դրա համար չեն եկել»։
Հիշեցնենք, որ 2023 թվականի ընթացքում վերջին նիստը ավագանին գումարել էր հուլիսի 28-ին, որից հետո ընդհանուր առմամբ տարվա ընթացքում չի կայացել հերթական ու արտահերթ 7 նիստ