Լոռու մարզկենտրոն Վանաձորն արդեն 4 ամիս է՝ համայքապետ չունի։ Իսկ անգործության մատնված ավագանու անդամներն անհանգստացած են՝ յուրաքանչյուր օրվա բացթողումն անդառնալի է Վանաձորի համար։

Հանրապետության երրորդ քաղաքը քաղաքական կոլապսից հանելու նպատակով իշխանությունը շարունակում է ելքեր փնտրել։ Իշխանական պատգամավորներն, օրինակ, փոփոխություններ են առաջարկում ՏԻՄ օրենքում, իսկ ընդդիմադիրները հակասահմանադրական են համարում առաջարկվող փոփոխությունը, համաձայն որի վարչապետը լիազորություն է ստանձնում՝ Վանաձորում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու համար։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.