Այրումի բնակիչ, երկարամյա գյուղատնտես Բենիկ Քամալյանը որոշել է այս տարի ապահովագրել սեփական այգիների բերքը, որովհետև ցրտահարության, երաշտի և կարկուտի պատճառով տուժած գյուղացուն պետությունը որևէ կերպ չի աջակցում։ Ըստ գյուղատնտեսի՝ ամեն անգամ բնական աղետից հետո գալիս են, հաշվառում են վնասն ու հեռանում։ Բենիկ Քամալյանը չի հիշում մի դեպք, երբ կրած վնասի դիմաց փոխհատուցում ստացած լինի։
Ի դեպ, Լոռվա սարահարթի ցանքերի համար ապահովագրություն գործում է միայն հացահատիկի և կարտոֆիլի համար։