Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում գյուղատնտեսական եռուզեռ է։ Մի տեղ բերքահավաք է, մյուսում՝ դաշտերն են պատրաստում ցանքսի։ Եղանակային անբարենպաստ պայմանները, սակայն, այս տարի գյուղացու օգտին չեն եղել․ տևական երաշտին հաջորդել են առատ տեղումները, ինչի հետևանքով դաշտերում գործը տուժել ու հետաձգվել է։
Լոռի Բերդի գրեթե բոլոր բնակավայրերում հակակարկտային կայաններ կան։ Իսկ գյուղմեխանիզմների համայնքային կայանատեղին ամեն տարի համալրվում է նոր գյուղտեխնիկայով։ Սակայն, ըստ համայնքապետի, եղած տեխնիկան լիովին չի բավարարում, որովհետև համայնքում անմշակ հող գրեթե չկա։