Լոռու մարզի Արևածագ գյուղում մի թաղամաս կա, որը տեղացիները կոչում են մոլդովական կամ անսկեսուրների թաղ։ Այն հիմնադրվել է 1988-ի երկրաշարժից հետո, երբ մոլդովացի շինարարների կառուցած թաղամասը բնակեցվել է երիտասարդ, նորաստեղծ ընտանիքներով։
Այդ ընտանիքների կանայք վաղուց արդեն սկեսուր են, ոմանց հարսներն էլ արդեն սկեսուր դառնալու ճանապարհին են։ Թաղամասի անվանումը, սակայն, չի փոխվել։ Անսկեսուրների թաղը հայտնի է նաև գյուղից ու մարզից դուրս։