Հայաստանում պարենային ապրանքների թանկացումները շարունակվում են: Աննախադեպ բարձր գնաճի ֆոնին քաղաքացինները չեն թաքցնում՝ եկամուտը չի բավարարում հոգալու անգամ առօրյա գլխավոր կարիքները, ուր մնաց՝ պատրաստվեն ձմռանը։ Շուկայում գրեթե չկան այնպիսի մարդիկ, որոնք իրենց թույլ կտան 1-2 կգ-ից ավելի բանջարեղեն կամ միրգ գնել:

Պաշտոնական վերջին՝ հունիս ամսվա տվյալներով Հայաստանում սննդամթերքը թանկացել է 17,4 տոկոսով։ Սա այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ Մի շարք առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 20 տոկոսով։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.