44-օրյա պատերազմի օրերին շնողցի Հակոբյանները շատ ընտանիքների նման ամեն օր զանգի էին սպասում․ նրանց որդին ժամկետային զինծառայող էր։ Հետո արդեն հրադադարի սպասումն էր, ապա նրանց որդու՝ Արմենի վերադարձը։
Պատերազմի ավարտից մինչև այսօր Հակոբյաններն իրենց որդուց լուր չունեն։ Նա անհետ կորած է համարվում։ Բայց ամեն օր տանը նրան են սպասում։