Նախատոնական օրերն ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Ալավերդիում անցնում են տոնին ոչ բնորոշ ուրախությամբ և ակտիվությամբ։ Պատճառը Արցախի շրջափակումն է, հայկական երկրորդ հանրապետությունում ստեղծված ծանր ու բարդ իրավիճակը։
Բայց Նոր տարին և տոնին միմյանց նվերներ հանձնելու ավանդույթն անգամ դժվարին ժամանակներում չի կորցնում կարևորությունը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է երեխաներին։ Հենց այս գաղափարով է «Վալլեքս» խումբը մշտապես աջակցում երեխաներին և տարեցներին վերաբերող նախաձեռնություններին։

Այս տարին նույնպես բացառություն չէր։ Ալավերդի խոշորացված համայնքի բոլոր մանկապարտեզների, նախակրթարանների շուրջ 1350, այդ թվում նաև հատուկ խնամք պահանջող շուրջ 200 երեխայի, ինչպես նաև տարածաշրջանից ռազմական գործողությունների մասնակցած անձանց փոքրիկներին Ամանորի նվերներ հանձնվեցին «Վալլեքս» խմբի ընկերությունների և Ալավերդու համայնքապետարանի համագործակցության շնորհիվ։
«Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության Ալավերդու ցերեկային կենտրոնի շահառու տարեցներն ու նրանց ընտանիքներում ապրող երեխաները նույնպես ուշադրության կենտրոնում էին։ Ամանորի անակնկալը տոնական ճաշն էր, ինչպես նաև երեխաների համար պատրաստված բազմազան և գունեղ խաղալիքները։