Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստանի ութ մարզերի 18 համայնքներում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են։
Ալավերդի քաղաքում ընտրություններին համամասնական ընտրական կարգով մասնակցում են քաղաքական չորս ուժեր՝ «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները։
«Անկյուն+3» հեռուստաընկերության նկարահանող խմբերն արդեն աշխատում են ընտրական տեղամասերում։ Ընտրական օրվա մասին պատմող ռեպորտաժներով «Լուրեր» լրատվականը եթերում կլինի ժամը 13։00-ին, 15։00-ին և 17։00-ին։
Ժամը 20։00-ից սկսած «Լուրեր»-ն անընդմեջ թողարկումներով կանդրադառնա ընտրական օրվա ամփոփմանն ու ձայների հաշվարկման գործընթացին։ Հետևե՛ք մեզ՝ իմանալու համար, թե ով է լինելու Ալավերդու նոր համայնքապետը։