Հոկտեմբերի 21-ին Ալավերդիում ցուցադրվեց վաղամեռիկ ռեժիսոր Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը։ Այն նկարահանվել է Ալավերդի քաղաքում՝ տասը տարի առաջ։
2012-ին Ալավերդին նկարահանման հրապարակի էր վերածվել։ «Այդ ես չեմ» ֆիլմի գործողությունները տեղի էին ունենում քաղաքի գրեթե բոլոր հատվածներում, անգամ պղնձաձուլական գործարանի տարածքում։ Գրեթե ամբողջ քաղաքն էր հետևում այս ֆիլմի նկարահանմանը։ Իսկ տասը տարի ալավերդցիները սպասում էին, թե երբ է ֆիլմը դիտելու հնարավորություն լինելու։
«Այդ ես չեմ» ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Արինա Աջուն, Մարիա Ատլաս-Պոպովան, Եվգենի Ցիգանովը։