Ալավերդիում մահմեդականի հագուստով մարդու հայտնվելը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում։ Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման, ապա դրանից հետո թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցման ֆոնին տարօրինակ արտաքիոնվ ու առոգանությամբ օտարականի ներկայությունը մարդկանց մոտ տագնապ է առաջացրել։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան։ Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասի 3/11 շենքի բակում բնակիչներից մեկին է մոտեցել օտար տղամարդ ու հարցեր ուղղել հայ-ադրբեջանական սահմանի, իր գտնվելու տեղանքի մասին։ Նա դժվարությամբ հաղորդակցվել է ռուսերենով ու հայերենով։ Տարօրինակ անծանոթին նկատած քաղաքացիներից մեկը ոստիկանություն է զանգել։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.