Ալավերդի համայնքում Նոր տարվա միջոցառումներն ինչպես հարկն է կազմակերպելու գործում համայնքապետարանին աջակցել են «Վալլեքս» խմբի ընկերություններն ու «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Մասնավորապես «Վալլեքս» խումբը հոգացել է համայնքի բոլոր մանկապարտեզների, նախակրթարանների սաների, ինչպես նաև հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների ամանորյա նվերների հարցը։ Դրանք հանձնվել են տարբեր հաստատություններ հաճախող մոտ 1600 երեխայի։
