Օրեր առաջ Ալավերդի քաղաքի բնակիչների կողմից «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունն ահազանգեր էր ստացել։ Քաղաքացիները բողոքում են փողոցներում անարգել թափառող անասուններից։ Ոմանց դժգոհությունն էլ պայմանավորված էր փոսային նորոգման աշխատանքների անորակ լինելով։

Հատկապես ամռան ամիսներին Սանահին գյուղական բնակավայրի կովերն ու ձիերը օրը ցերեկով շրջում են Սարահարթ թաղամասի փողոցներում։ Իսկ ուշ երեկոյան նրանց «փոխարինում» են շները։ Թափառող կենդանիները մարդկանց ու հատկապես երեխաների համար լուրջ խնդիր են դարձել, նաև փողոցների աղտոտման պատճառ։

Իսկ Ալավերդու վարորդների համար մշտական խնդիր են կա՛մ ներհամայնքային անբարեկարգ ճանապարհները, կա՛մ անորակ փոսալցումները, որ գրեթե միշտ ուշացումով են արվում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.