Սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Ապրելու երկիր» կուսակցությունը համայնքի ընտրողների առավելագույն քվեները ստացավ` 48,3%։ Կուսակցության համամասնական ընտրական ցուցակի առաջին համարի ներքո Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանն էր։ Ընտրություններում այս կուսակցության մրցակից ուժն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր, որի ստացած քվեները 46,6% տոկոս են կազմում։

Թե քաղաքական որ ուժը կձևավորի Ալավերդու տեղական իշխանությունը, դեռևս հայտնի չէ։ Բայց խոշորացման արդյունքում միավորված բնակավայրերի ղեկավարներն արդեն իրենց զբաղեցրած պաշտոնում, բնականաբար, չեն մնա։

«Անկյուն+3» ՀԸ նկարահանող խումբն այսօր շրջել է Ախթալայում և լսել տեղացիների կարծիքները՝ Արկադի Թամազյանին որպես համայնքապետի հրաժեշտ տալուց առաջ։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.