Արցախում հումանիտար աղետի 39-րդ օրն է: Ավելի քան 120.000 մարդու հիմնարար իրավունքներ շարունակում են ոտնահարված մնալ։ Կիսված ընտանիքները սպասում են հարազատների հետ հանդիպմանը։
Ալավերդիում շատ են ընտանիքները, որոնք աշխատող ունեն Կաշենի և Դրմբոնի հանքավայրերում։ Սպասմանը զուգահեռ այս ընտանիքներում էլ խորանում է սոցիալական ճգնաժամը և անորոշությունը․ չգիտեն՝ ինչ է լինելու։
Ալավերդու բնակիչ Վաղինակ Թաթոյանի որդին նույնպես շրջափակված Արցախում է: Օրեր առաջ ավագ թոռանը ծառայության են ճանապարհել։ Փակ ճանապարհի պատճառով հայրը որդուն հրաժեշտ տալ չի կարողացել։