Ալավերդի համայնքի նոր խոշորացում, քաղաքական չորս ուժերի մասնակցությամբ բուռն քարոզարշավ, ապա՝ ՏԻՄ ընտրություններ։ 2022 թվականին Ալավերդի համայնքի գլխավոր իրադարձություններն են։
Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից առաջ Ալավերդի համայնքը կրկին խոշորացավ՝ միավորելով 28 բնակավայր։ Խոշորացված համայնքը ղեկավարելու համար պայքարում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայ ազգային կոնգրես» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները։
ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները հավասար մանդատներ ստացան։ Սակայն «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն իր մեկ քվեն տվեց «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ նշված կուսակցության հետ ստանձնելով համայնքի ղեկավարումը։
Մանրամասները՝ տեսանյութում։