Քսան տարուց ավելի է՝ Ալավերդին քաղաքային շուկա չունի։ Առևտուրը կազմակերպվում է բացօթյա՝ որտեղ պատահի։ Տարիների ընթացքում առևտուր իրականացնողները կենտրոնացել և հարմարվել են Հայպետշին թաղամասում և նախկին շուկային հարակից տարածքում։ Առևտուրը կանոնակարգելու նպատակով Ալավերդու համայնքապետարանը 2019-ին շուկա կառուցեց, որը մինչև այսօր չի գործում։
2022-02-05