Խոհարարության ոլորտում մասնագիտանալ ցանկացող երիտասարդների համար Ալավերդիում համապատասխան ռեսուրսներ չկան։ Իսկ ռեստորանային և հյուրանոցային ոլորտի գործատուներն էլ լավ խոհարարների կարիք ունեն։
Տարածաշրջանի սննդի հաստատություններում մասնագետ-կադրերի պահանջը բավարարելու նպատակով Ալավերդու արհեստագործական ուսումնարանում պատրաստվում են խոհարարության կարճաժամկետ դասընթացներ սկսել։ Ասում են՝ դիմորդների պակաս չկա։