Ապրիլի 7-ին Ալավերդու մշակույթի կենտրոնի բազմամարդ դահլիճում նշվեց Մայրության և գեղեցկության տոնը։ Միջոցառմանը ներկա կանանց շնորհավորական իր ուղերձը հղեց Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը։ Ապա ելույթ ունեցավ Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը, քաղաքի Երգի և Պարի թատրոնները։
Միջոցառման ընթացքում Ալավերդու համայնքապետի շնորհակալագրով պարգևատրվեց «Լազուր» ժողգործիքների համույթի երգչուհի Անահիտ Հարությունյանը՝ երգարվեստի ոլորտում ունեցած մեծ ավանդի, երկարամյա անբասիր աշխատանքի ու Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։