Հունվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր և Վահագնի գյուղերի էլեկտրամատակարարումը։
Էնգելս թաղամասում էլեկտրամատակարարումը կդադարեցվի ժամը 10։00-14։00-ը, Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր գյուղերում՝ ժամը 10։00-16։00-ը, Վահագնի գյուղում՝ ժամը 11:00-14:00-ը։
Այս մասին տեղեկացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։