Ալավերդու քաղաքային միջավայրը բարելավելու նպատակով «Ապրելու երկիր» կուսակցությունը համայնքապետարանի հետ գործակցությամբ իրականացնում է քաղաքի հնագույն շենքերի լվացում ջրային և ավազաջրային նորագույն մեթոդով։ Քաղաքը բարեկարգելու ծրագրի առաջին փորձնական քայլն արվեց ամենահին թաղամասում, որտեղ նախապես ընտրվել էր 130 տարի առաջ կառուցված ներկայիս վեցերորդ շենքը։
Ալավերդու միջավայրի փոփոխմամբ զբաղվելու է Skevra քաղաքային պլանավորման ինստիտուտը։ Իսկ ծրագրի պատասխանատուները համոզված են, որ համայնքում տուրիզմի զարգացումը պետք է սկսել միջավայրը բարեկարգելու գործից։