Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Ալավերդու համար 12 հիմնական դպրոցում ամեն տարի անցկացվում է մայիսյան եռատոնին նվիրված ռազմամարզական մրցույթ-միջոցառում։ Այս տարի միջոցառմանն ընդգրկված են դպրոցի 9-րդ ա, բ, գ դասարանների աշակերտները։ Թիմերը կրում են «Հայրենիք», «Ոսկե արծիվ», «Ամարաս» անունները։

Միջոցառմանն աշակերտները ներկայացրին 8 մարզաձև․ շարային վարժություններ, կրակ, փամփուշտների լիցքավորում և այլն։ Այս բոլորը լավագույն կերպով հաջողվեց իրականացնել «Ամարաս» թիմին՝ 9-րդ գ դասարանին։ Հաղթանակը աշակերտներին շատ է ոգևորել։

«Եղել է զենքի քանդել-հավաքում, եղել է կրակել կեռվից, պատրոնների քանդել-քավաքում, շարային, որը, ժյուրիների ասելով, ամենալավը մենք ենք կատարել», – ասում է հաղթող թիմի տղաներից մեկը։

«Շատ ուրախ եմ, որ կազմակերպվել է նման միջոցառում, քանի որ մեզ սովորեցնում է բանակի կյանքին, և մենք փորձում ենք ավելի մոտ գտնվել», – ասում է միջոցառման մասնակիցներից մեկը։

Դպրոցի զինղեկ Վահան Բոշյանը միջոցառումը շատ է կարևորում։ Ճիշտ է՝ աշակերտները դասերի ընթացքում լավ են յուրացնում նախնական զինվորական պատրաստություն առարկան, բայց այսպես նրանց մեջ մեծանում է նաև պատասխանատվությունը, թիմային մտածողությունը և այլն։

Վահան Բոշյանը

«Ես էնքան եմ ուրախ, թեր մեր տղաներն ու աղջիկները կարողանում են դիպուկ կրակել, ռազմամարզական վարժություններ կատարել, ոնց որ պատրաստի կադրեր լինեն։ ու ես դրանով շատ ուրախանում եմ», – նշում է զինղեկը։

Աշակերտները կարծում են՝ հատկապես պատերազմող երկրում շատ կարևոր է ունենալ ռազմական գիտելիքներ ու լինել մարզված։

«Մեր իրականության մեջ հատկապես Նախնական զինվորական պատրաստվածություն առարկան շատ կարևոր է, որովհետև պատերազմներ են լինում, և ամեն ոք պետք է պատրաստ լինի սահման գնալու», – ասում է դպրոցի աշակերտներից մեկը։

«Էս միջոցառումը մեզ ավելի շատ տվեց համախմբվածություն, դասարանով մենք բոլորս իրար հետ էինք, ավելի կազմակերպված», – ասում է աշակերտներից մեկը։

Մասնակիցները միջոցառման ավարտին արաժանացան գավաթների ու շնորհակալգրերի։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.