Ալավերդու նորընտիր ավագանին այսօր համայնքի ղեկավար ընտրեց՝ առանց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների ներկայության։ Քվորումն ապահովեցին «Ապրելու երկիր» կուսակցության և ՀԱԿ-ի անդամները։ Առաջադրվեց «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորած Արկադի Թամազյանը, որն էլ ավագանու բոլոր ներկա անդամների քվեները ստանալով՝ ընտրվեց Ալավերդու համայնքապետ։
Մանրամասն՝ տեսանյութում։