2017 թվականի համայնքների խոշորացման արդյունքում Լոռու մարզի Ախթալա քաղաքին միացան Մեծ և Փոքր Այրում, Ճոճկան, Նեղոց, Շնող բնակավայրերը, ինչից հետո ՏԻՄ ընտրությունների արդյունքում միավորված համայնքի ղեկավար դարձավ նախկինում Ճոճկան գյուղը ղեկավարած Արկադի Թամազյանը։
Կուտակված խնդիրներ, կուտակված պարտքեր․ Արկադի Թամազյանին հինգ տարիների ընթացքում հաջողվել է համայնքային խնդիրները լուծել՝ բնակավայրերի համաչափ զարգացումն աչքի առաջ ունենալով։