Նոր տարուն ընդառաջ Ալավերդու քաղաքային թատրոնում փորձեր են ընթանում։ Իսկ դա նշանակում է, որ համայնքի երեխաները ամանորյա ներկայացում դիտելու հնարավորություն են ունենալու։
Իրադարձությունները ծավալվում են հեքիաթային թագավորությունում, որտեղ խնդիրներ կան, և թագավորը դժգոհ է։ Զվարճալի ներկայացման առաջնախաղը դեկտեմբերի 20-ին է։
Իսկ քաղաքային թատրոնում տոներից առաջ ուրախանալու այլ առիթ էլ կա․ թատրոնի չորսամսյա հարկադիր արձակուրդը կկրճատվի երկու ամսով, որովհետեւ «Վալլեքս» խումբը առաջիկա տարիներին աջակցելու է թատրոնի դերասանների աշխատանքային պայմանագրերը ևս երկու ամսով երկարացնելու և աշխատավարձ վճարելու հարցում։