«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Լոռու մարզում ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը։

Ալավերդու Բաղրամյան, Սանահին կայարան և Մարտի 8 փողոցներում լույս չի լինի ժամը 11։00-ից մինչև 14։00-ը, մարզի Անտառաշեն գյուղում ժամը 10։30-ից մինչեւ 12։30-ը և Ձորագյուղ, Ձորագետավան գյուսերում՝ ժամը 13։00-ից մինչև 16։00-ը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.